Արբիտրաժի և Հաշտարարության hայաստանյան Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը հաշտարարների համար նախատեսված վերապատրաստման դասընթացին հանդես եկան բանախոսությամբ՝ ներկայացնելով Կենտրոնի հաշտարարության կանոնները, Կենտրոնի կողմից հաշտարարության իրականացման կարգը և Կենտրոնի հաշտարարության գործերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը: Այս դասընթացը հիանալի հնարավորություն է հաշտարարների համար զարգացնելու իրենց հմտությունները և ծանոթանալու ինստիտուցիոնալ հաշտարարության առանձնահատկություններին: Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի նպատակն է խթանել ոլորտի զարգացումը Հայաստանում և նպաստել հաշտարարների կարողությունների զարգացմանը։