Դասընթացներ բիզնեսի ներկայացուցիչների և իրավաբանների համար

Որպես Արբիտրաժային շաբաթվա ամփոփում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սեպտեմբերի 7-8 ին իրականացնում է դասընթացների շարք խոշոր և միջին բիզնեսի, բանկերի ներկայացուցիչների և փաստաբանների համար։

Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը», վերջինիս դերն ու գործառույթները։ Մասնակիցները ներկայացրին իրենց ընկերությունները, գործունեության ոլորտները, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների հետ ունեցած փորձառությունը:

Տիկին Մատինյանը ողջունեց մասնակիցներին, ներկակացրեց արբիտրաժային կարգով վեճը լուծելու առավելությունները և նշեց.

«Արբիտրաժը և հաշտարարությունը վեճերի լուծման արդյունավետ մեթոդներ են, որոնց խթանմամբ AMCA-ն նպաստում է նաև իրավական մշակույթի զարգացմանը մեր երկրում, երբ վեճերի լուծումը դառնում է ավելի արագ, արդյունավետ, մասնագիտացված և նվազ ծախսատար»

Քննարկման առանձնահատուկ թեմա դարձավ արբիտրաժի կարևորությունը բիզնեսի համար,քանի որ արբիտրաժի միջոցով արագ լուծվող վեճերը նպաստում են բիզնեսի անխփան զարգացմանը:

Այնուհետև, մասնակիցները հարցեր ուղեցին Կենտրոնի գործունեության, Կենտրոնում վեճերի լուծման արդյունավետության և արագության, արբիտրներին և հաշտարարներին ներկայացվող պահանջների, ինչպես նաև դատական վարույթների մասին։ Մասնակիցներին հետաքրքրող հարցերի շարքում էին նաև ֆինանսական, բիզնես Կենտրոնի անելիքներն ու ակնկալիքները։

Ամրագրիր

Խորհրդատվություն

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.