Այսօր 2-րդ օրն է՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իրականացնում է ԶԼՄ ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարբեր լրատվամիջոցներից 28 լրագրող: Կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են արբիտրաժի և հաշտարարության հիմնական էությունը, կիրառության ոլորտները, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, կենտրոնի ծավալած գործունեությունը և մատուցած ծառայությունները: Առաջին օրվա օրակարգը հագեցած էր բանախոսություն-քննարկումներով և հարց ու պատասխանով: Երկրորդ օրը դասընթացը սկսվեց սիմուլիացիոն խաղով, որը գիտելիքները ամրապնդելու նպատակ ուներ։ Oրն ամփոփվեց կանանց տոնի առթիվ բարեմաղթանքների և նվերների հանձնման արարողությամբ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/50966/ ABC MEDIA © 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Արբիտրաժ և հաշտարարություն. վերապատրաստման դասընթաց լրագրողների համար  – ABCMEDIA: Արբիտրաժ և հաշտարարություն. վերապատրաստման դասընթաց լրագրողների համար. ABC Media: