«Արբիտրաժ. էությունը և իրականացման կարգը» ձեռնարկը մշակվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի: Ձեռնարկը նպատակ ունի ոչ մասնագիտական լսարանին ներկայացնելու, թե ինչ է արբիտրաժը, որոնք են դրա առավելությունները և ինչպես է այն գործում:
Ձեռնարկը գիտական հետազոտություն չէ, այն նպատակ ունի մատչելի, ոչ մասնագիտական լեզվով ներկայացնելու այն նվազագույն տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա տնտեսվարողներին ու ոլորտով հետաքրքրված անձանց կազմելու ընդհանուր պատկերացում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի մասին, կենտրոնի կողմից քննվող վեճերի շրջանակի, արբիտրաժային համաձայնություններին ներկայացվող պահանջների մասին, ներկայացնելու արբիտրաժային վճիռների հարկադիր կատարման կարգն ու այն դեպքերը, երբ ընդհանուր իրավասության դատարանները կարող են ներգրավվել կամ աջակցել արբիտրաժային վարույթներին։