Արբիտրաժի ուսուցումը իրավական կրթության կարևոր տարր

🔹Դասախոսությունը վարել են Գերմանիայից ժամանած, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Էքարտ Բրոեդերմանը և Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Հայկյանցը:

🔹Բանախոսները անդրադարձել են արբիտրաժային պայմանագրերի կազմմանը, հատկապես, դրանց շրջանակում նյութական իրավունքի ընտրության, իրավունքի կոլիզիաների հիմնախնդրին` առանձնահատուկ շեշտադրելով միջազգային առևտրային պայմանագրերի մասին UNIDROIT սկզբունքները:

🔹Ուսանողներին ներկայացվել են UNIDROIT սկզբունքները, դրանց մշակման պատմությունը և հեռանկարը որպես միջազգային առևտրի ընդհանուր սկզբունքներ: Առանձին քննարկվել են այնպիսի կարևոր ասպեկտներ ինչպիսին բարեխղճության սկզբունքն է, դրա արտացոլումը միջազգային իրավական փաստաթղթերում:

Դասախոսության ավարտին նաև անդրադարձ է կատարվել ուսանողների հնչեցված հարցերին:

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն info@amca.am էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։