Հարավարևելյան Եվրոպայի արբիտրաժային երկրորդհամաժողովին խոսվեց միջազգայինարբիտրաժի ոլորտում վերջին զարգացումներիցև մարտահրավերներից՝ հատկապեսկենտրոնանալով տարածաշրջանին առնչվող հարցերի վրա: Հիմնական թեմաները ներառում էինարբիտրաժին անռչվող օրենսդրության զարգացումը, արբիտրաժի դերը միջազգային վեճերումև պատժամիջոցների ազդեցությունը: Միջոցառումը հիանալի հարթակ է լավագույն փորձով կիսվելու,, խթանելու երկխոսությունը տարածաշրջանում արբիտրաժի նոր ձևավորվող դերի մաիսն, ինչպես նաև ոլորտի մասնագետների միջև համագործակցություն հաստատելու համար։ Համաժողովին քննարկվեց հաշտարարությանկարևորությունը ներդրումային արբիտրաժում, ինչպես նաև մշակութային հարցեր, որոնքնույնպես հսկայական դեր ենխաղում տարածաշրջանում։ Նշվեց սակայն, որ համաշխարհային մարտահրավերները պետք է նպաստեններդրումային արբիտրաժում հաշտարարության կիրառմանը։ Շատ հետաքրքիր քննարկումէ ծավալվել այնմասին, թե արբիտրըքանի գործ պետք էվարույթում ունենա մեկ տարվա ընթացքում, որպեսզի ապահովի արբիտրաժի արդյունավետությունը, և որն է արբիտրաժայինինստիտուտների դերը այս հարցում:

Միջոցառման երկրորդ մասը GAR Live: Vienna 2024-ն էր, որը համախմբել էրառաջատար մասնագետներին և փորձագետներին՝քննարկելու արբիտրաժային պրակտիկայի, տեխնոլոգիայի դերի և զարգացողիրավական շրջանակների վերաբերյալ վերջին թարմացումները: Օքսֆորդիոճով բանավեճի ընթացքում ծավալվեց աշխույժ քննարկում հաշտարարությանվերաբերյալ։ Այս համաժողովը վերահաստատեցայս թեմաների կարևորությունը՝համախմբելով տարբեր մասնագետների՝ քննարկելուկարևոր իրավական, տեխնոլոգիական ևէթիկական խնդիրները, որոնք կձևավորեն արբիտրաժիապագան: Vienna GAR-ի ձևաչափըհիանալի հարթակ է ստեղծումարբիտրաժի ամենավերջին թարմացումներից ու զարգացումներից խոսելու համար, ինչպես նաև խթանում է առողջ բանավեճ:

Բացման իր խոսքում Ավստրիայիարդարադատության նախարար Ալմա Զադիչընշեց, որ արբիտրաժայինտրիբունալների և դատարաններիհամագործակցությունը վճռորոշ է արբիտրաժի համար բարենպաստ միջավայրստեղծելու համար։  

AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանըակտիվորեն մասնակցում էր քննարկումներին: Վերջինս բանախոսների և միջոցառման այլ մասնակիցների հետ մտքեր փոխանակեց արբիտրաժային զարգացող օրենսդրության և միջազգային պրակտիկայում դրանց ազդեցության, ինչպես նաև տեխնոլոգիաների և գաղտնիության՝ գնալով աճող կարևորության մասին։ Տաթևիկ Մատինյանի մասնակցությունը մատնանշում է Հայաստանի ակտիվ դերակատարումը արբիտրաժի զարգացումը մեր տարածաշրջանում և այլուր։