Ամփոփվեց Սեպտեմբերի 4-ին Երևանում անցկացած կոնֆերանսը,
որի նպատակն էր համախմբել արբիտրաժի ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական թեմաները։ Ոլորտի լավագույն մասնագետները կիսվեցին իրենց փորձով ու հմտություններով կոնֆերանսի մասնակիցների հետ։ Քննարկվեցին կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ արբիտրաժի հեռանկարները. զարգացող երկրներում հնարավորությունների և մարտահրավերների վերլուծությունը:
Կարողությունների բացահայտումը. տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունն արբիտրաժի ապագայի վրա, դատարաններ և արբիտրաժ. համագործակցություն,թե հակադրում, կարող է արդյոք հաշտարարությունը փոխարինել արբիտրաժին կամ վերածվել դրա մրցակցի և մի շարք մասնագիտական և ոլորտին առնչվող հարցեր։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բանախոսներին, մասնակիցներին և հյուրերին այս կարևոր օրը մեզ հետ անցկացնելու համար։
Կոնֆերանսի հաղորդավարներն էին՝ Էլեն Թևոսյանը, Վարդան Լաբլաջյանը, Դավիթ Ղարիբյանը և Մարիա Պետրոսյանը: Սեպտեմբերի 4-ը ամփոփում ենք ոչ ֆորմալ քննարկումների միջավայրում, իսկ հաջորդող օրերին ունենալու ենք հարակից միջոցառումներ՝ հետաքրքիր և մասնագիտական քննարկումներով և բանախոսություններով։
Դրանց մասին մանրամասն ինֆորմացիա ստանալու համար, հետևեք AMCA-ի սոցիալական էջերին։
















