ԱՐԱԳԱՑՎԱԾ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Արագացված ընթացակարգը արբիտրաժային վարույթի պարզեցված տեսակ է, որը, որպես կանոն, իրականացվում է գրավոր եղանակով։ Վեճն այս ընթացակարգով կարող է լուծվել բացառապես կողմերի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա՝ առանց վկաների կամ փորձագետների հարցաքննության և լսումների, և ավարտվել վերջնական արբիտրաժային վճռի կայացմամբ:
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- ԿԻՐԱՌԵԼԻ Է ՏԵՂԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- ՀԱՅՑԱԳԻՆԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ 10 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԸ
- ԱՅԼ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝ ԿՈՂՄԵՐԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Հոդված 1 Արագացված ընթացակարգի կանոնների կիրառումը
- Արագացված ընթացակարգի նկատմամբ Կանոններով սահմանված ընդհանուր դրույթները կիրառելի են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հավելվածով սահմանված կարգավորումներին։
- Արագացված ընթացակարգի կանոնները կիրառվում են միայն այն տեղական վեճերի նկատմամբ, որոնցով հայցագինը չի գերազանցում 10 միլիոն ՀՀ դրամը։
- Կանոնների 6-րդ հոդվածով նախատեսված Արբիտրաժ իրականացնելու պահանջի պատասխանը ստանալուց հետո, կամ պատասխանի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հետո ցանկացած պահի Կանոնների 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահպանմամբ, Քարտուղարությունը տեղեկացնում է կողմերին, որ գործի նկատմամբ կիրառելի են Արագացված ընթացակարգի կանոնները։
- Արբիտրաժային խորհուրդը կարող է, արբիտրաժային ընթացակարգով վարույթի ընթացքում ցանկացած ժամանակ, իր նախաձեռնությամբ կամ կողմի խնդրանքով, արբիտրաժային տրիբունալի և կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշել, որ Արագացված ընթացակարգով վարույթի կանոններն այլևս չպետք է կիրառվեն գործի նկատմամբ։ Նման դեպքում, եթե Արբիտրաժային խորհուրդը նպատակահարմար չի համարում փոխարինել և/կամ վերակազմավորել արբիտրաժային տրիբունալը, արբիտրաժային տրիբունալը շարունակում է վարույթը:
Հոդված 2. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը
- Արագացված ընթացակարգի կիրառման դեպքում արբիտրաժային տրիբունալը պետք է կազմված լինի միանձնյա արբիտրից՝ անկախ արբիտրաժային համաձայնությունում դրան հակասող դրույթներից:
- Կողմերը Քարտուղարության կողմից սահմանված ժամկետում կարող են առաջադրել միանձնյա արբիտրի թեկնածությունը: Նման առաջադրման բացակայության դեպքում միանձնյա
արբիտրը նշանակվում է Գլխավոր քարտուղարի կողմից: - Գլխավոր քարտուղարը, Արբիտրաժային խորհրդի նախագահին ծանուցելուց հետո, հաստատում կամ նշանակում է արբիտրին՝ Արբիտրաժ իրականացնելու պահանջի պատասխանը ստանալուց հետո կամ դրա համար նախատեսված ժամկետի ավարտից հետո 15 օրվա ընթացքում։
Հոդված 3. Վարույթը
- 1. Կանոնների 26-րդ հոդվածը չի կիրառվում արագացված ընթացակարգով իրականացվող
վարույթի նկատմամբ:
2. Արագացված ընթացակարգով վարույթի դեպքում Արբիտրաժ իրականացնելու պահանջի
պատասխան ներկայացնելու ժամկետը 10 օր է։3. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո կողմերը չեն կարող նոր պահանջներ
ներկայացնել առանց արբիտրաժային տրիբունալի թույլտվության: Արբիտրաժային տրիբունալը
կարող է թույլատրել դա`հաշվի առնելով նոր պահանջների բնույթը, արբիտրաժի փուլը,
ենթադրյալ ծախսերը և ցանկացած այլ առնչվող հանգամանքներ։
4. Արբիտրաժային տրիբունալը իրավասու է իր հայեցողությամբ կիրառել այնպիսի
ընթացակարգային միջոցներ, որոնք նա նպատակահարմար է համարում: Մասնավորապես,
արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշել չթույլատրել
փաստաթղթերի ներկայացման միջնորդությունները կամ սահմանափակել գրավոր դիմումների,
վկաների գրավոր ապացույցների քանակը, տևողությունը և ծավալը (ինչպես վկաների, այնպես
էլ փորձագետների):
5. Արբիտրաժային տրիբունալը կողմերի հետ խորհրդակցելուց հետո վեճը կարող է լուծել
բացառապես կողմերի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա՝ առանց վկաների կամ
փորձագետների հարցաքննության և լսումների:
Հոդված 4. Վճիռը
1. Արբիտրաժային տրիբունալի ձևավորման պահից 3 ամսվա ընթացքում տրիբունալը պետք է
վերջնական վճիռ կայացնի: Քարտուղարությունը, արբիտրաժային տրիբունալի հիմնավորված
պահանջի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է երկարաձգել նշված ժամկետը, եթե
որոշի, որ դա անհրաժեշտ է:
2. Արբիտրաժային տրիբունալի վճարները սահմանվում են համաձայն Հավելված 1-ում
արագացված ընթացակարգով արբիտրաժի համար սահմանված վճարների սանդղակների:
Վիդեոդարան
-
Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի մասին
-
Արբիտրաժի և հաշտարության հայաստանյան կենտրոնը Հայաստանում գործող արբիտրաժային հաստատություն է։
-
Ով և որ դեպքերում կարող է դիմել կենտրոնին
-
Ինչ է արբիտրաժը և ինչպես դիմել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնին։
-
About Ethic rules of arbitrators
-
Steering Committee and its input
Ամրագրել
Խորհրդատվություն
Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։