ԱՐԲԻՏՐԱԺԻ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչու՞ ընտրել արբիտրաժ։

Արագություն ևվ արդյունավետություն

Կենտրոնում վարվող արբիտրաժային գործընթացը առաջնահերթությունը տալիս է արագ լուծումներին՝ ձեզ ազատելով երկարատև իրավական գործընթացներից: 

Չեզոքություն

Մեր արբիտրները մեծ փորձառությամբ մասնագետներ են, ովքեր օժտված են գիտելիքներով և
հմտություններով՝ հասկանալու տարբեր վեճերի բարդությունները: Նրանք ապահովում են վեճերի
արդարացի և անաչառ լուծում՝ բացառելով կողմնակալությունը։ 

Ծախսարդյունավետ

ավանդական դատավարությունը կարող է ֆինանսապես սպառել: Արբիտրաժի ընտրությունը կարող է զգալիորեն նվազեցնել ծախսերը՝ միաժամանակ առաջարկելով վեճերի լուծման արագ մեխանիզմ: 

Գաղտնիություն 

Արբիտրաժային վարույթը գաղտնի է։ Կենտրոնի Արբիտրաժային կանոնների համաձայն՝ կողմերը, արբիտրաժային տրիբունալը,  Կենտրոնը և արբիտրաժային վարույթում ներգրավված ցանկացած այլ անձ բոլոր դեպքերում պետք է վարույթին և վճռին առնչվող բոլոր հարցերն ու փաստաթղթերը գաղտնի պահեն: 

Ճկունություն

Արբիտրաժային վարույթում Դուք ունեք ազատություն ընտրելու արբիտրին, որոշելու արբիտրաժի վայրը, լեզուն և կիրառելի իրավունքը։ Ավելին, մեր արբիտրաժային ծառայությունները հարմարվում են ձեր ժամանակացույցին և նախաընտրություններին՝ գործընթացը դարձնելով ավելի հարմար բոլոր կողմերի համար:

Արբիտրաժային վճռի պարտադիրություն

Արբիտրաժի միջոցով ընդունված վճիռներն ունեն իրավական ուժ և ենթակա են պարտադիր կատարման՝ ապահովելով կայացված վճռի որոշակիությունը:

Ամրագրել

Խորհրդատվություն

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.