Տաթևիկ Արշակյաը ունի փորձառություն ադմինիստրատիվ և կրթական ոլորտներում։ 2020-2021թթ․ նա աշխատել է ՀՊՄՀ-ում, որպես Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի ավագ մասնագետ։ Տաթևիկը եղել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի բանավեճերի դատավոր՝ «Երիտասարդները ներգրավված քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում: 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերն աշխատել է ՋՀՀ-ում որպես վերոնշյալ ծրագրի համակարգող:Տաթևիկն ակտիվորեն ծավալում է նաև հասարակական գործունեություն։ Նա «Ուղի դեպի» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է։
Տաթևիկը մասնակցել է բազմաթիվ միջազգային և տեղական ծրագրերի, ունի հրապարակված գիտական հոդվածներ։ Այժմ նա ասպիրանտ է և Հունգարիայի պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնում ներգրավված է որպես գիտաշխատող։