Հրապարակումներ
Հաշվի առնելով պարտադիր հաշտարարության առնչությամբ մասնագիտական հանրության քննարկումները և առկա հարցադրումները՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը ներկայացնում է՝ «ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԴՐԱ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ» հրապարակումը։ Վերջինս անդրադառնում է պարտադիր հաշտարարության ինստիտուտին՝ քննարկելով դրա հասկացությունը, կիրառման դեպքերը, հաշտարարի նշանակման ընթացակարգը և փոխհատուցման կարգը։ Ներկայացվում են նաև հաշտարարի վարձատրության դրույքաչափերը և փոխհատուցման տրամադրման պայմանները։
Ամբողջական հոդվածը ստորև՝
https://amca.am/wp-content/uploads/2025/01/ՊԱՐՏԱԴԻՐ-ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ-ԵՎ-ՀՀ-1.pdf
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մշակել է «Արբիտրաժային բառարան», որն իր տեսակով առաջին նմանօրինակ ձեռնարկն է հայրենական գրականությունում: Այն ծառայում է ինչպես արբիտրաժի ոլորտին առնչվող անգլերեն-հայերեն, այնպես էլ բացատրական և եզրութաբանական բառարան։
Բառարանում տեղ գտած բառերը վերաբերում են առևտրային և ներդրումային արբիտրաժի հիմնական հասկացություններին, որոնց իմացությունը անառարկելիորեն անհրաժեշտ նախապայման է ՎԱԼ բնագավառում գործունեություն իրականացնելիս։
Սույն արբիտրաժային բառարանը նախատեսված է արբիտրաժի ոլորտով հետաքրքրված ուսանողների, դասախոսների, ասպիրանտների, արբիտրների, արբիտրաժի ոլորտի այլ պրակտիկ մասնագետների, ինչպես նաև այն քաղաքացիների համար, ովքեր նախատեսում են իրենց վեճը լուծել արբիտրաժի միջոցով։