Գրանտ Հանեսյան

Գրանտ Հանեսսյանը Առևտրային արբիտրների քոլեջի և Արբիտրների հավատարմագրված ինստիտուտի (CIArb) անդամ է։ Նա եղել է նաև Ներդրումային վեճերի կարգավորման միջազգայինկենտրոնի (ICSID) արբիտրների խմբի անդամ, ինչպես նաև ՄԱՊ-ի Միջազգային դատարանիԱմերիկայի ներկայացուցիչ անդամ։ Նա զբաղեցրել է նաև ԱՄՆ Միջազգային բիզնեսի խորհրդիարբիտրաժային կոմիտեի նախագահի պաշտոնը (ԱՄՆ-ի ՄԱՊ ազգային կոմիտե) 2015-2020 թվականներին և ՄԱՊ-ի արբիտրաժային հանձնաժողովի անդամի պաշտոնը (2010-2021)։

Գրանտ Հանեսսյանը Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի անդամ է, Լոնդոնի արբիտրաժային դատարանի Հյուսիսային Ամերիկայի օգտատերերի խորհրդի նախկին փոխնախագահը, ինչպես նաև Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի օգտատերերի խորհրդի, Նյու Յորքի Միջազգային արբիտրաժային ակումբի, Կոնֆլիկտների կանխարգելման և լուծման միջազգային ինստիտուտի արբիտրաժային կոմիտեի, Նյու Յորքի իրավաբանների ասոցիացիայի միջազգային առևտրային վեճերի կոմիտեի, Իսպանական արբիտրաժային ակումբի, ֆինանսների միջազգային շուկայի ճանաչված փորձագետների խմբի, P.R.I.M.E. Արբիտրաժային կանոնների մշակման հանձնաժողովի և Նյու Յորքի միջազգային արբիտրաժային կենտրոնի հիմնադիր խորհրդի անդամ:

Գրանտ Հանեսսյանը ICDR վիճռիներ և մեկնաբանություններ (Vol. I և II (Juris Pub.), Միջազգային արբիտրաժի ստուգաթերթերի (Juris Pub.), Gulf War Claims Reporter (ILI/Kluwer) և Baker McKenzie-ի միջազգային վարույթների և արբիտրաժի տեղեկագրի և Baker McKenzie-ի միջազգային արբիտրաժի տարեգրքի նախկին խմբագիրն է: Որպես պահանջված արբիտր՝ Գրանտ Հանեսսյանը յուրաքանչյուր տարի ներառվում է միջազգային արբիտրաժի առաջատար ուղեցույցներում՝ որպես ոլորտի առաջատար մասնագետ։ Նման ուղեցույցների շարքում են Chambers Global-ը, USA Guides-ը, The International Who’s Who of Commercial Arbitration-ը, ինչպես նաև միջազգային արբիտրաժում առաջատար փորձագետների ուղեցույցը։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։