Օգոստոսին նախատեսվում է Երևանում բացել Արբիտրաժային կենտրոն, որի նպատակն է նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արբիտրաժային կենտրոնի շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով շինհրապարակ են այցելել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ Արբիտրաժային կենտրոնը պետական գրանցում ունի և արդեն իսկ մի քանի խորհրդատվություն տրամադրել է ներդրողներին։
Նախարարը նշեց, որ Հայաստանում գործող բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան իրենց վեճերը վստահել մասնագիտացված կառույցին՝ Արբիտրաժային կենտրոնին, որը նեղ մասնագիտությամբ փորձագետների միջոցով վեճերը կլուծի արդարացի, արագ, որակով և ժամանակակից ստանդարտներին համապատասխան։ Արբիտրաժային կենտրոնի հնարավորությունները շատ մեծ են լինելու, ունենք մեծ աջակցություն գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններից, նաև բյուջեի միջոցներն էլ չեն խնայվում այս ուղղությամբ։ Արբիտրաժային կենտրոնը նպաստելու է դատարանների բեռնաթափմանը, քանի որ նույնիսկ մեկ շաբաթ կյանք ունեցող Կենտրոնը ունի արդեն 1-2 գործարք՝ շինարարական պայմաններում մեր մասնագետները կարողացել են խորհրդատվություն տրամադրել ներդրողներին։
․
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով, արդարադատության ոլորտում փոփոխություններին Եվրամիության աջակցությունը անհրաժեշտ է երկրի իրական զարգացման համար։
«Մենք շատ ուրախ ենք, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները Կառավարության համար առաջնահերթություն է և այս Արբիտրաժային կենտրոնը ևս մեկ լավ գործիք է վեճերը լուծելու համար։ Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է, դուք այսպիսի գրասենյակներ կգտնեք ամբողջ Եվրոպայում։ Այնպես որ, մենք շատ սերտ համագործակցում ենք այս ուղղությամբ»,- ընդգծեց Վիկտորինը, հավելելով, որ կենտրոնը կարող է լուծել ինչպես բիզնես ոլորտում վեճերը, այնպես էլ ընտանեկան վեճերը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով, արդարադատության ոլորտում փոփոխություններին Եվրամիության աջակցությունը անհրաժեշտ է երկրի իրական զարգացման համար։
«Կենտրոնը ունենալու է այնպիսի պայմաններ, որոնք միջազգային ստանդարտներին համապատասխան են և բոլոր սենյակները կահավորվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի թե դեմ առ դեմ նիստեր գումարել, թե նաև հնարավորություն ենք ընձեռնում մեր վստահորդներին, որպեսզի նրանք առցանց կարողանան և փաստաթղթային շրջանառություն կազմակերպել, և նիստերին մասնակցել։ Կենտրոնը միտում ունի լուծում տալ ոչ միայն ներպետական գործերին, այլ նաև դառնալ միջազգային արբիտրաժ և Հայաստան ներգրավել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ցանկացած միջազգային գործ։ Թեև Կենտրոնի ստեղծմանը աջակցել է պետությունը, սակայն պետությունը ոչ ֆինանսավորում է, ոչ միջամտում է որոշումների կայացմանը։ Կենտրոնը բացարձակ անկախ մարմին է, որի ղեկավարումը իրականացվում է անկախ մասնագիտացված խորհրդի կողմից, իսկ ֆինանսավորումը իրականացվում է ԵՄ-ի համապատասխան ծրագրով»,- եզրափակեց Մատինյանը։