Բանախոսությունների շարքը եզրափակեց «Հայ իրավաբանների միության»հայաստանյան ծրագրերի հանձնաժողովի համանախագահ, AMCA Հոգաբարձուների խորհրդի անդամ Լևոն Գոլենդուխինը` ներկայացնելով արբիտրաժը՝ որպես առևտրային վեճերի լուծման լավագույն մեթոդ/ներկայացուցչի դերը և մարտավարությունը վարույթի ընթացքում: Բանախոսության շրջանակներում մանրամասնորեն քննարկվեցին արբիտրաժային վարույթում գրավոր հաղորդակցության, արբիտրաժային տրիբունալի ձևավորման, արբիտրաժային համաձայնության վավերության, արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման առնչությամբ հարցերը: