Նորայր Բալայան

Նորայր Բալայանը ներկայումս զբաղեցնում է «ELL Partnership» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր։ 2008 թվականից Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ և հեղինակ է սահմանադրական ու վարչական իրավունքի ոլորտներին նվիրված մի շարք գիտական հոդվածների։ Մինչ «ELL Partnership»-ին միանալը Նորայր Բալայանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպական-իրավական վարչության պետի պաշտոնը՝ ներգրավված լինելով իրավակարգավորումների մշակմամբ և կառավարման […]
Լիլիթ Գաբրիելյան

Լիլիթ Գաբրիելյանը մասնագիտությամբ իրավաբան է, ով հանդիսանում է «Sigma» իրավաբանական ընկերության գործընկեր։ Նախկինում Լիլիթը ղեկավարել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործերի քննության խումբը: Նա սովորել է միջազգային արբիտրաժ Էքսեթերի համալսարանում (Մեծ Բրիտանիա)։ Նա ունի նաև Արբիտրների հավատարմագրված ինստիտուտի (Chartered Institute of Arbitrators) կողմից տրված միջազգային արբիտրաժի վկայական։ Որպես իրավաբանական ոլորտի փորձագետ՝ Լիլիթ Գաբրիելյանը համագործակցել […]
Գոռ Մարգարյան

Գոռ Մարգարյանը հանդիսանում է «ԼԵԳԵԼԱՏԱ» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր՝ ղեկավարելով բանկերի և ֆինանսների, հարկային իրավունքի և օտարերկրյա ներդրումների ոլորտներում մասնագիտացած իրավաբանների թիմի աշխատանքը։ Իր մասնագիտական փորձը միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում նա խորացրել է Համաշխարհային բանկի կողմից ստեղծված՝ Հայաստանի ֆինանսների նախարարությանը կից գործող արտասահմանյան ֆինանսավորման նախագծերի կառավարման կենտրոն որպես իրավաբան։ Գոռ Մարգարյանը նաև հանդես է եկել […]
Ջեդրե Աուկշտուոլիենե

Գիեդրե Աուկշտուոլիենեն հանդիսանում է “Ellex Valiunas” իրավաբանական ընկերության գործընկեր։ Նա ունի ավելի քան 15 տարվա փորձառություն միջազգային արբիտրաժի ոլորտում՝ հաջողությամբ ներկայացնելով վստահորդների շահերը բարդ վեճերում, ներառյալ էներգետիկ և կորպորատիվ իրավահարաբերություններից բխող։ Գիեդրեն ներկայացրել է հաճախորդներին մի շարք առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով ընթացող գործերում, այդ թվում՝ Միջազգային առևտրի պալատի (ICC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA), Ստոկհոլմի […]
Մարինա Վեյս

Մարինա Վեյսը հանդիսանում է Փարիզում տեղակայված “Bredin Prat” իրավաբանական ընկերության գործընկեր և միջազգային արբիտրաժի թիմի անդամ։ Նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց, այնպես էլ պետություններին և պետական մարմիններին՝ առևտրային և ներդրումային արբիտրաժներում, որոնք իրականացվում են առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների կանոններով, ներառյալ՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի(UNCITRAL), Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID), Միջազգային առևտրի պալատի […]
Վահագն Դալլաքյան

Վահագն Դալլաքյանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկի՝ «Investment Law Group»-ի գործընկեր։ Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է ներդրումների ոլորտը, առևտրային պայմանագրերի կազմումն ու վերլուծությունը, ՀՀ իրավունքի վերլուծությունը: 2017 թվականից Վահագն Դալլաքյանը զբաղեցնում է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից գործող Մշտական արբիտրաժային դատարանի քարտուղարի պաշտոնը։ Բացի իրավաբանական պրակտիկայից՝ Վահագնը նաև դասախոսական գործունեություն է ծավալում Երևանի […]
Եղիշե Ջազոյան

Եղիշե Ջազոյանը հանդիսանում է «King & Spalding» իրավաբանական ընկերության լոնդոնյան գրասենյակի գործընկեր՝ մասնագիտանալով միջազգային արբիտրաժի և դատավարության ոլորտներում: Նա կրկնակի որակավորում ունեցող (անգլիական և ռուսական իրավական համակարգեր) իրավաբան է, որն ունի զգալի մասնագիտական փորձ և խորը գիտելիքներ ինչպես ընդհանուր իրավունքի (common law), այնպես էլ մայրցամաքային (continental) իրավական համակարգերում: Իր գործունեության ընթացքում նա գործել է առաջատար […]
Անահիտ Թամրազյան

Արտոնագրված հաշտարար
Կարինե Պողոսյան

Արտոնագրված հաշտարար
Թոմաս Վեյլ

Թոմաս Վեյլը իրավաբան է, ով իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում։ Նա ճանաչվել է առաջատար արբիտրաժային մասնագետ հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպությունների և հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ «Chambers UK», «Legal 500 UK», «Private Practice Powerlist UK», «Best Lawyers» և «Who’s Who Legal»: Իր գործունեության ընթացքում բազմիցս զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առաջատար արբիտրաժային հաստատություններում, այդ […]