Անա Ստանիչ

Անա Ստանիչը հանդիսանում է “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենը՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպականմիության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։ Անա Ստանիչը հանդեսէ եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։ Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։ Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (TechnischeUniversität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։ Նա “Chambers & Partners”-ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբաններիցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։  

Մարիամ Էվոյան

Մարիամ Էվոյանը իրավաբան է, ով մասնագիտացած է տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և առևտրային դատավարությունների ոլորտներում։ Նա ներկայումս հանդիսանում է “Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման միավոր “(EKENG) ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար, որտեղ իրականացում է իրավաբանական վերահսկողություն՝ պայմանագրերի, համաձայնագրերի և ՏՏ ոլորտի իրավական ակտերի մշակման գործընթացներում։ Մարիամը փորձ ունի միջազգային մակարդակով ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը […]

Անի Մակարյան

Անի Մակարյանը իրավաբանական և ֆինանսական ոլորտների մասնագետ է, ով ներկայումս հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման խորհրդի անդամ և գլխավոր խորհրդատու։ Նրա մասնագիտացումը ներառում է կորպորատիվ իրավունք, ֆինանսական գործարքներ և արժեթղթերի շուկա, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների իրավական կարգավորումներ։  Անի Մակարյանը ունի տասը տարվա փորձ ֆինանսական վերահսկողության և ծառայությունների ոլորտում։ Իր փորձառությունը ներկայացված […]

Արմեն Հայկյանց

Արմեն Հայկյանցը ակադեմիկոս է և փորձառու իրավաբան՝ քաղաքացիական իրավունքի ոլորտում։ Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ և ներկայումս Երևանի պետական համալսարանի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։  Իր երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում Արմեն Հայկյանցը ակտիվորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ ներգրավվելով ոլորտային բարեփոխումների և օրենսդրական նախագծերի  […]

Տաթևիկ Դավթյան

Տաթևիկ Դավթյանը իրավաբան-գիտնական է, ով հիմնադրել է «Մասնավոր իրավունքի կենտրոն» հիմնադրամը։ Նա փաստաբանական գործունեության արտոնագիր ունի ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։  Տաթևիկը իրավական խորհրդատվություն է տրամադրում ամերիկյան «One Planet Group» ընկերությանը։  Նա նաև հանդես է գալիս որպես իրավական խորհրդատու մի շարք բարձրակարգ միջազգային կազմակերպությունների համար, որոնց թվում են՝ ԱՄՆ պետքարտուղարություն, Սանդիա ազգային լաբորատորիաներ, CRDF […]

Սերգեյ Բրուտյան

Սերգեյ Բրուտյանը հանդիսանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, Եվրոպական փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ, ինչպես նաև “EuroCollectNet” եվրոպական իրավաբանների ասոցիացիայի անդամ։ Սերգեյ Բրուտյանը հանդիսանում է Գերմանիայի դեսպանատան կողմից վստահված  փաստաբան Մոսկվայում և Երևանում։  Իր գործունեության ընթացքում Սերգեյ Բրուտյանը հանդես է եկել ավելի քան 100 դատական և արբիտրաժային գործերով, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ արտասահմանյան դատարաններում՝ ներկայացնելով […]

Ֆերուզա Բոբոկուլովա

Ֆերուզա Բոբոկուլովան միջազգային իրավունքի և արբիտրաժի ոլորտի մասնագետ է։ Նա աշխատում  է Տաշքենդում՝ «My Lawyer» իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտացած է վեճերի լուծման, միջազգային արբիտրաժի և կառուցապատման իրավունքի ոլորտներում։ Ֆերուզան հանդիսանում է նաև Ինժեներ-խորհրդատուների միջազգային ֆեդերացիա (FIDIC) հավատարմագրված դասընթացավար։  Իր պրակտիկ գործունեության ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել միջազգային, կառուցապատման և սպորտային արբիտրաժներին առնչվող գործերով՝ ներկայացնելով […]

Վարսինե Հարությունյան

Վարսինե Հարությունյանը ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձով իրավաբան է։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հաջողությամբ վարել է 300-ից ավելի դատական գործեր, ներկայացնելով տարբեր կողմերի շահերը։ Նա մասնագիտացած է մասնավոր իրավունքի մի շարք ոլորտներում, ներառյալ՝ մտավոր սեփականության իրավունքի, կորպորատիվ իրավահարաբերությունների, գույքային իրավունքի խնդիրների մեջ։ Վարսինե Հարությունյանը ունի զգալի փորձ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիների և ընկերությունների […]