Գագիկ Գրիգորյան

Գագիկը «HAP» իրավաբանական ընկերության գործընկեր է։ Նա փաստաբան է և վարում է բանակցություններ բարդ գործարքներ կնքելու և իրավական վեճեր լուծելու ուղղությամբ, ինչպես նաև պաշտպանում է հաճախորդների իրավունքներն ու շահերը իրավական վեճերում, դատարաններում և արբիտրաժներում։ Գագիկը Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ինքնակարգավորվող կազմակերպությունում իրականացնում է սնանկության կառավարիչների ուսուցում։ Նա նաև Մեծ Բրիտանիայի CEDR-ի հավատարմագրված հաշտարար է։ Գագիկը […]

Անա Ստանիչ

Անա Ստանիչը հանդիսանում է “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենը՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպականմիության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։ Անա Ստանիչը հանդեսէ եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։ Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։ Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (TechnischeUniversität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։ Նա “Chambers & Partners”-ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբաններիցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։  

Մարիամ Էվոյան

Մարիամ Էվոյանը իրավաբան է, ով մասնագիտացած է տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և առևտրային դատավարությունների ոլորտներում։ Նա ներկայումս հանդիսանում է “Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման միավոր “(EKENG) ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար, որտեղ իրականացում է իրավաբանական վերահսկողություն՝ պայմանագրերի, համաձայնագրերի և ՏՏ ոլորտի իրավական ակտերի մշակման գործընթացներում։ Մարիամը փորձ ունի միջազգային մակարդակով ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը […]

Անի Մակարյան

Անի Մակարյանը իրավաբանական և ֆինանսական ոլորտների մասնագետ է, ով ներկայումս հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման խորհրդի անդամ և գլխավոր խորհրդատու։ Նրա մասնագիտացումը ներառում է կորպորատիվ իրավունք, ֆինանսական գործարքներ և արժեթղթերի շուկա, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների իրավական կարգավորումներ։  Անի Մակարյանը ունի տասը տարվա փորձ ֆինանսական վերահսկողության և ծառայությունների ոլորտում։ Իր փորձառությունը ներկայացված […]

Արմեն Հայկյանց

Արմեն Հայկյանցը ակադեմիկոս է և փորձառու իրավաբան՝ քաղաքացիական իրավունքի ոլորտում։ Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ և ներկայումս Երևանի պետական համալսարանի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։  Իր երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում Արմեն Հայկյանցը ակտիվորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ ներգրավվելով ոլորտային բարեփոխումների և օրենսդրական նախագծերի  […]