Թիերի Լինարես

Թիերի Լինարեսը հանդիսանում է «FTI Consulting» ընկերության գործադիր տնօրենը և ղեկավարում է կազմակերպության Փարիզի գրասենյակը։ Նա միացել է «FTI Consulting»-ին 2016 թվականին՝ իր կարիերայի մեծ մասը նվիրելով նավթի, գազի և ենթակառուցվածքների ոլորտներում խոշոր նախագծերի կառավարման գործընթացներին։ Թիերին ակտիվ ներգրավվածություն է ունեցել մի շարք լայնածավալ նախագծերի վերահսկողության գործընթացներում՝ ձեռք բերելով ընդգրկուն գիտելիքներ շինարարական նախագծերի ծախսերի կառավարման, […]

Վահագն Դալլաքյան

Վահագն Դալլաքյանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկի՝ «Investment Law Group»-ի գործընկեր։ Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է ներդրումների ոլորտը, առևտրային պայմանագրերի կազմումն ու վերլուծությունը, ՀՀ իրավունքի վերլուծությունը: 2017 թվականից Վահագն Դալլաքյանը զբաղեցնում է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից գործող Մշտական արբիտրաժային դատարանի քարտուղարի պաշտոնը։ Բացի իրավաբանական պրակտիկայից՝ Վահագնը նաև դասախոսական գործունեություն է ծավալում Երևանի […]

Յոհաննես Պ. Վիլեայմ

Նա  հանդիսանում է «Partner Global Disputes» իրավաբանական ընկերության գործընկեր։ Նա դասավանդում է «Միջազգային առևտրային արբիտրաժ», «Վեճերի ինտեգրված կառավարում» և «Մրցակցության իրավունք միջազգային արբիտրաժում» առարկաները առաջատար ակադեմիական հաստատություններում, մասնավորապես՝ Պեպերդայնի համալսարանում (Pepperdine University) և Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում (University of Chicago Law School)։ Նա  ունի ոլորտային գիտելիքներ և փորձ հետևյալ ոլորտներում՝ արվեստ, ավիացիա, քիմիական արդյունաբերություն, շինարարություն […]

Եղիշե Ջազոյան

Եղիշե Ջազոյանը հանդիսանում է «King & Spalding» իրավաբանական ընկերության լոնդոնյան գրասենյակի գործընկեր՝ մասնագիտանալով միջազգային արբիտրաժի և դատավարության ոլորտներում: Նա կրկնակի որակավորում ունեցող (անգլիական և ռուսական իրավական համակարգեր) իրավաբան է, որն ունի զգալի մասնագիտական փորձ և խորը գիտելիքներ ինչպես ընդհանուր իրավունքի (common law), այնպես էլ մայրցամաքային (continental) իրավական համակարգերում: Իր գործունեության ընթացքում նա գործել է առաջատար […]

Անետ Մագնուսոն

Անետ Մագնուսոնը «Կլիմայի փոփոխության խորհդրդատու»-ի (Climate Change Counsel) համահիմնադիրն է։ Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ արբիտրաժի և միջազգային իրավունքի ոլորտներում, այդ թվում՝ մի շարք առաջատար միջազգային իրավաբանական ընկերություններում։ Նա ավելի քան տասը տարի զբաղեցրել է Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինստիտուտի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Անետ Մագնուսոնը հաճախ է հանդես գալիս միջազգային […]

Մաչեյ Դուրբաս

Մաչեյ Դուրբաս-ը իրավաբան է, ով մասնագիտացած է տեղական և միջազգային արբիտրաժներում և դատավարություններում։ Նա ներկայումս աշխատում է որպես գործընկեր Կրակովի “Kubas Kos Gałkowski” իրավաբանական գրասենյակում և հանդիսանում է “ArbEv”-ի հիմնադիրը։   2018 թվականից նա պարբերաբար նշանակվում է որպես արբիտր՝ Լևիատանի արբիտրաժային դատարանի, Վարշավայում Լեհաստանի առևտրի պալատի արբիտրաժային դատարանի (PCC) և Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) […]

Ջուլիան Քոհեն

Ջուլիան Քոհենը Հոնկոնգում գործող «Resolution Chambers»-ի ղեկավարն է, որը Doyle’s Guide-ի, Legal 500-ի և Who’s Who Legal-ի վարկանիշներով ճանաչվել է Հոնկոնգի առաջատար հաստատություններից մեկը՝ մասնավորապես կառուցապատման և շինարարական վեճերի ոլորտում։ Ջուլիան Քոհենն ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձառություն առևտրային վեճերի, շինարարական և ինժեներական վեճերի, էներգետիկ ոլորտի վեճերի լուծման բնագավառում։ Ջուլիան Քոհենն իր երկարամյա գործունեության […]

Թոմաս Վեյլ

Թոմաս Վեյլը իրավաբան է, ով իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում։  Նա ճանաչվել է  առաջատար արբիտրաժային մասնագետ հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպությունների և հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ «Chambers UK», «Legal 500 UK», «Private Practice Powerlist UK», «Best Lawyers» և «Who’s Who Legal»: Իր գործունեության ընթացքում բազմիցս զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առաջատար արբիտրաժային հաստատություններում, այդ […]