Սայադ Բադալյան

Սայադ Բադալյանը իրավաբան է և ներկայումս հանդիսանում է Investment Law Group իրավաբանական ընկերության գործընկերը։ Նրա մասնագիտական գործունեությունը ծավալում է քաղաքացիական և վարչական դատավարությունների, իրավական փաստաթղթերի վերլուծության և փորձաքննության, ինչպես նաև իրավաբանական ներկայացուցիչների գործառույթների՝ պետական մարմիններում և նախարարություններում իրականացման շուրջ։ Սայադ Բադալյանը հանդիսանում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային հաստատության արբիտր, որտեղ նա ներգրավված է բազմաթիվ արբիտրաժային […]
Անետ Մագնուսսոն

Աննետ Մագնուսսնը Կլիմայի փոփոխության խորհրդի («Climate Change Counse») համահիմնադիրն է: Նա ունի արբիտրաժի և միջազգային իրավունքի ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն, այդ թվում՝ միջազգային իրավաբանական ընկերություններում։ Անետը եղել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) գլխավոր քարտուղարը՝ ավելի քան տասը տարի: Աննետ Մագնուսսնն աչքի է ընկնում միջազգային իրավունքի, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների և կլիմայի […]
Անի Մակարյան

Անի Մակարյանը իրավաբանական և ֆինանսական ոլորտների մասնագետ է, ով ներկայումս հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման խորհրդի անդամ և գլխավոր խորհրդատու։ Նրա մասնագիտացումը ներառում է կորպորատիվ իրավունք, ֆինանսական գործարքներ և արժեթղթերի շուկա, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների իրավական կարգավորումներ։ Անի Մակարյանը ունի տասը տարվա փորձ ֆինանսական վերահսկողության և ծառայությունների ոլորտում։ Իր փորձառությունը ներկայացված […]
Արմեն Հայկյանց

Արմեն Հայկյանցը ակադեմիկոս է և փորձառու իրավաբան՝ քաղաքացիական իրավունքի ոլորտում։ Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ և ներկայումս Երևանի պետական համալսարանի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։ Իր երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում Արմեն Հայկյանցը ակտիվորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ ներգրավվելով ոլորտային բարեփոխումների և օրենսդրական նախագծերի […]
Հայկ Բարսեղյան

Արտոնագրված հաշտարար
Վանիկ Մարգարյան

Արտոնագրված հաշտարար
Ֆարիդ Ֆիրդոշալի Կարաչիվալա

Ֆարիդը իրավաբան է, ով մասնագիտացած է արբիտրաժի, դատավարության և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտներում։ Նա հանդիսանում է “JSA” իրավաբանական ընկերության վեճերի պրակտիկայի համանախագահը, որտեղ ներկայացնում է հաճախորդների շահերը ինչպես Հնդկաստանի դատարաններում, այնպես էլ միջազգային արբիտրաժային հարթակներում։ Նրա աշխատանքային գործունեությունը ընդգրկում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առևտրային արբիտրաժներ, որտեղ նա հանդես է գալիս որպես վստահելի իրավաբանական […]
Տաթևիկ Դավթյան

Տաթևիկ Դավթյանը իրավաբան-գիտնական է, ով հիմնադրել է «Մասնավոր իրավունքի կենտրոն» հիմնադրամը։ Նա փաստաբանական գործունեության արտոնագիր ունի ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Տաթևիկը իրավական խորհրդատվություն է տրամադրում ամերիկյան «One Planet Group» ընկերությանը։ Նա նաև հանդես է գալիս որպես իրավական խորհրդատու մի շարք բարձրակարգ միջազգային կազմակերպությունների համար, որոնց թվում են՝ ԱՄՆ պետքարտուղարություն, Սանդիա ազգային լաբորատորիաներ, CRDF […]
Սերգեյ Բրուտյան
Սերգեյ Բրուտյանը հանդիսանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, Եվրոպական փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ, ինչպես նաև “EuroCollectNet” եվրոպական իրավաբանների ասոցիացիայի անդամ։ Սերգեյ Բրուտյանը հանդիսանում է Գերմանիայի դեսպանատան կողմից վստահված փաստաբան Մոսկվայում և Երևանում։ Իր գործունեության ընթացքում Սերգեյ Բրուտյանը հանդես է եկել ավելի քան 100 դատական և արբիտրաժային գործերով, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ արտասահմանյան դատարաններում՝ ներկայացնելով […]
Ֆերուզա Բոբոկուլովա

Ֆերուզա Բոբոկուլովան միջազգային իրավունքի և արբիտրաժի ոլորտի մասնագետ է։ Նա աշխատում է Տաշքենդում՝ «My Lawyer» իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտացած է վեճերի լուծման, միջազգային արբիտրաժի և կառուցապատման իրավունքի ոլորտներում։ Ֆերուզան հանդիսանում է նաև Ինժեներ-խորհրդատուների միջազգային ֆեդերացիա (FIDIC) հավատարմագրված դասընթացավար։ Իր պրակտիկ գործունեության ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել միջազգային, կառուցապատման և սպորտային արբիտրաժներին առնչվող գործերով՝ ներկայացնելով […]
Վարսինե Հարությունյան

Վարսինե Հարությունյանը ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձով իրավաբան է։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հաջողությամբ վարել է 300-ից ավելի դատական գործեր, ներկայացնելով տարբեր կողմերի շահերը։ Նա մասնագիտացած է մասնավոր իրավունքի մի շարք ոլորտներում, ներառյալ՝ մտավոր սեփականության իրավունքի, կորպորատիվ իրավահարաբերությունների, գույքային իրավունքի խնդիրների մեջ։ Վարսինե Հարությունյանը ունի զգալի փորձ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիների և ընկերությունների […]
Մակար Եղիազարյան
Մակար Եղիազարյանը իրավաբանի գործունեություն է ծավալում 2011 թվականից, իսկ 2016 թվականից հանդես է գալիս որպես սնանկության կառավարիչ։ Նա հանդիսանում է «Եղիազարյան և ընկերներ» իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը և մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի, քաղաքացիական իրավունքի և սնանկության ոլորտներում։ Մակարը ղեկավարել է շուրջ 200 սնանկության գործ, որոնցից մոտ 100 գործի շրջանակում հանդես է եկել որպես սնանկության կառավարիչ։