Սոֆի Թքեմալաձե

Նա ունի համապարփակ փորձ միջազգային արբիտրաժում՝ որպես կողմի ներկայացուցիչ և արբիտր Միջազգային առևտրի պալատի (ICC) և Վրաստանի միջազային արբիտրաժային կենրտրոնի (GIAC) կանոններով ընթացող գործերով, հատկապես հիդրոէլեկտրոկայանների շինարարության հետ կապված վեճերով։ ․Նա Խորհրդատվություն է տրամադրել միջազգային կառույցներին (ԵՄ, ՄԱԶԾ, ԱՄՆ ՄԶԳ, ԱԶԲ, GIZ) և պետություններին, ներառյալ Վրաստան, Ուկրաինա, Շրի Լանկա, Իրաք՝ արդյունավետ վեճերի լուծման համակարգերի և […]

Փարանդ Ազիզի

Փարանդ Ազիզին կորպորատիվ իրավունքի ոլորտի իրավաբան է՝ ավելի քան 20 տարվա փորձառությամբ, ով հաջողությամբ ղեկավարել է բարձր ռիսկային բանակցություններ և աշխատել թիմերի հետ՝ ապահովելով բիզնես նպատակների իրականացումը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում հանդես է եկել որպես վստահված ներկայացուցիչ դատական գործերում՝ ցուցաբերելով իր իրավական վերլուծական կարողություններն ու ստեղծագործ մոտեցումները բարդ խնդիրների լուծման հարցում։ Նա նաև հանդիսանում է […]

Սարգիս Գրիգորյան

Իր մասնագիտական գործունեության ընթացքում որպես իրավաբան աշխատել է Հայկական զարգացման գործակալությունում, ինչպես նաև ղեկավարել է ՀայաստանումԵվրոպական Միության պատվիրակության իրավաբանական թիմը։ Սարգիս Գրիգորյանը եղել է գործընկեր “Ryblakin, Gotsunyan, Dyakin & Partners” ընկերությունում, ինչպես նաև իրականացրել է համատեղ ներկայացուցչություն “King & Spalding US LLP” և “Dentons US” ընկերություններում։ Ներկայումս հանդիսանում է փաստաբան և արբիտր Վաշինգտոնում։ ․

Դինեշ Կումար Բիշնոյ

Դինեշ Կումարը աշխատում է Մահարաշտրայի և Գոայի փաստաբանների խորհրդում որպես փաստաբան։ Նա հանդես է գալիս Բոմբեյի բարձրագույն դատարանում և այլ ատյաններում։ Նա հանդիսանում է FCIArb, FAIADR, FACICA, FPIArb, FMIArb, FPD, FIDIC, FICA, DDRS մասնագիտական կազմակերպությունների անդամ։ Նա մասնակցել է բազմաթիվ դատավարությունների տարբեր կարգավիճակներով՝ դատախազ, պաշտպան, դատավոր և փաստաբան։ Իր միջազգային փորձի շրջանակում ներկայումս հանդես է […]

Ֆրանցիսկո Ամալլո

Ֆրանցիսկո Ամալոն հանդիսանում է “Martinez de Hoz & Rueda” իրավաբանական ընկերության գործընկերը՝ մասնագիտացած արբիտրաժի և դատավարության ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության շրջանակում նա ներկայացրել է հաճախորդների շահերը մի շարք առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների կանոններով անցկացվող վարույթներում, այդ թվում՝ ICC, ICDR, ICSID և UNCITRAL։ Նրա մասնագիտական աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի՝ միջազգային իրավաբանական հարթակներում, այդ թվում՝ “Who’s […]

Գրիգոր Գրիգորյան

Գրիգոր Գրիգորյանը հանդիսանում է “EY Law Practice”-ի ղեկավարը Հայաստանում։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է առևտրային և վարկային պայմանագրերի մշակում, կորպորատիվ և աշխատանքային վեճերի կարգավորում, ինչպես նաև քաղաքացիական և վարչական դատավարությունների շրջանակում շահերի ներկայացուցչություն։  Նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել “Citibank”-ին՝ կապված Հայաստանում գործող խոշոր հանքարդյունաբերական ընկերության պարտատոմսերի թողարկման նախագծի հետ։ Նա իրականացրել է իրավական փաստաթղթերի համապատասխանեցում […]

Գևորգ Թումանով

Գևորգ Թումանովը հանդիսանում է “Redbridge” իրավաբանական ընկերության երևանյան գրասենյակի կառավարիչ գործընկեր։ Իր մասնագիտական գործունեությունը կենտրոնացած է միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժի, ինչպես նաև բիզնես իրավական խորհրդատվության ոլորտներով։ Նա հաճախորդների շահերը ներկայացրել է ICSID, ICC, LCIA, ICAC և այլ միջազգային առաջատար արբիտրաժային հաստատությունների կանոններով անցկացվող վարույթներում։ Գևորգը 2023 թվականին ստացել է “IFLR1000”-ի ճանաչում։

Էլիգիուշ Կրզենյակ

Էլիգիուշ Կրզենյակը միջազգային իրավաբան է, ով ներկայումս հանդիսանում է “Squire Patton Boggs” գլոբալ իրավաբանական ընկերության Վարշավայի գրասենյակի կառավարիչ գործընկեր, ինչպես նաև Վարշավայի Լազարսկու համալսարանի առևտրային իրավունքի ամբիոնի վարիչ՝ դասավանդելով բիզնես և արբիտրաժային իրավունք։  Նա հանդիսանում է Լեհաստանի արբիտրաժային ասոցիացիայի նախագահ։   Նա բազմիցս ճանաչվել է Chambers Europe և The Legal 500 հեղինակավոր վարկանիշային հարթակների […]

Խոսե Մարիա

Խոսե Մարիան իրավաբան է, ով մասնագիտացած է քաղաքացիական և առևտրային պայմանագրերի հետ կապված վեճերի կարգավորման, կորպորատիվ վեճերի, ֆինանսական գործարքների, ապահովագրական վեճերի, ինչպես նաև անվճարունակության գործերով աշխատանքներում։ Իր մասնագիտական փորձն ընդգրկում է ակտիվների և իրավունքների փոխանցման, շինարարության և ինժեներական պայմանագրերի, գործակալության և կոնցեսիոն համաձայնագրերի հետ կապված գործեր։  Նա հանդես է եկել որպես դատախազ և պաշտպան ավելի […]

Իզաբել Աբգարյան

Իզաբել Աբգարյանը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, ինչպես նաև հանդես է գալիս որպես իրավախորհրդատու առողջապահական մի շարք նախաձեռնություններում։ Իր մասնագիտական գործունեությունը համադրում է իրավունքի և առողջապահության ոլորտների հետ։ Նախքան համալսարանում խորհրդականի պաշտոնը ստանձնելը, Իզաբել Աբգարյանը շուրջ 11 տարի ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը, որտեղ ներդրել է ոլորտային […]