x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Հաստատվել են AMCA-ի արբիտրաժային կանոնները

2023-11-27

Նոյեմբերի 27-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհուրդն ընդունել է Կենտրոնի առաջին խմբագրությամբ արբիտրաժային կանոնները։ AMCA-ի արբիտրաժային կանոնները անցել են մշակման և ստուգման երկարատև գործընթաց։ AMCA-ի Արբիտրաժային խորհրդի անդամները զգալի մասնակցություն են ունեցել կանոնների ստեղծման գործընթացում։ 

AMCA-ի արբիտրաժային կանոնները ստեղծվել են կողմերին վեճերի լուծման հստակ և արդյունավետ մեխանիզմ տրամադրելու նպատակով՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային վեճերի լուծման նպատակով։ Մասնավորապես, կանոններն ապահովում են կողմերի ինքնավարության սկզբունքի լիարժեք իրականացումը, նախատեսում են ճկուն և արագացված ընթացակարգեր, արբիտրաժային տրիբունալի ձևավորման կարգի մանրամասներ, հայցի ապահովման միջնորդության ներկայացման և քննարկման կարգ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման հնարավորություն, ինչպես նաև արտակարգ արբիտրաժի միջոցով ժամանակավոր և հրատապ միջոցների կիրառման հնարավորություն։

Աշխարհի բազմաթիվ առաջատար արբիտրաժային հաստատությունների որդեգրած մոտեցմանը համահունչ՝ AMCA-ի արբիտրաժային կանոններն ապահովում են կառուցվածքային, ինստիտուցիոնալ շրջանակ՝ գործընթացում թափանցիկություն, արդյունավետություն և արդարություն երաշխավորելու համար։