x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ն կազմակերպել է Հաշտարարության միջազգային օրվան նվիրված միջոցառում

2024-01-21

Հունվարի 21-ին AMCA-ում նշվեց հաշտարարության միջազգային օրը, որը ևս մեկ առիթ էր կարևորելու հաշտարարության դերը վեճերի արդյունավետ և կառուցողական լուծման գործում։ Հաշտարարությունը կարևոր գործիք է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել արդեն առկա վեճերը, այլև կանխարգելել դեռևս չծագած տարաձայնությունները։ Այն նպաստում է բիզնեսի զարգացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և բիզնես ռիսկերի նվազեցմանը։

 

Օրվա շրջանակում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Դադունցը և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը։

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Կենտրոնի հաշտարարության կանոններն ու քաղաքականությունը։ Հանդիպմանը ներկա էին արտոնագրված հաշտարարներ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, դատավորներ, իրավաբաններ և փաստաբաններ։