x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Անցկացվեց սպորտային արբիտրաժի թեմայով կլոր սեղան-քննարկում

2024-02-09

Հայաստանի Հանրապետությունում սպորտային արբիտրաժը ունի ինստիտուցիոնալ զարգացման նշանակալի ներուժ։ Հաշվի առնելով թեմայի արդիականությունն ու կարևորությունը՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը ICC Armenia-ի, «Արբիտրաժ» ՍՊԸ-ին կից Արբիտրաժային դատարանի և «Resolve Academy»-ի հետ համագործակցությամբ կազմակերպել է կլոր սեղան-քննարկում՝ ոլորտի մասնագետների, մարզիկների, ֆեդերացիաների և իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սպորտային արբիտրաժի և սպորտային վեճերի սահմանմանը, իրավական կարգավորումներին, համաշխարհային փորձին և ոլորտի զարգացման միտումներին։ Մարզիկները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերն ու առկա խնդիրները և ստացել համապատասխան պարզաբանումներ։

 

Քննարկման ընթացքում հատուկ ընդգծվել է պայմանագրերում արբիտրաժային վերապահում ներառելու անհրաժեշտությունը՝ հետագայում ծագող վեճերը արբիտրաժով լուծելու նպատակով։