Համագործակցության հուշագիր AMCA-ի և Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (VIAC) միջև
Երկրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթվա ընթացքում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (VIAC) նախագահ դոկտոր Նիկոլաս Պիտկովիցը ստորագրել են համագործացկության հուշագիր։
VIAC-ը Վիեննայում գործող առաջատար միջազգային արբիտրաժային կենտրոն է, որը գործում է Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի ներքո և տրամադրում է արբիտրաժային ու հաշտարարական ծառայություններ՝ միջազգային առևտրային վեճերի լուծման համար։
Համագործակցության հուշագրով կողմերը պայմանավորվեցին զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները (ADR)՝ որպես արդյունավետ, արդար և գաղտնի գործիքներ, կազմակերպել համատեղ միջոցառումներ և խթանել միմյանց ծառայությունները։ Անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են փոխանակել նաև միմյանց արբիտրների և հաշտարարների ցանկերը։
Կողմերը պայմանավորվեցին նպաստել շարունակական փորձի փոխանակմանը՝ հանդիպումներ կազմակերպելով ինչպես Երևանում, այնպես էլ Վիեննայում։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է երկու կառույցների համար՝ տարածաշրջանային կապերը խորացնելու և մասնագիտական ներուժը զարգացնելու համար։