x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Եռօրյա հաշտարարության դասընթաց AMCA-ում

2025-10-18

Հոկտեմբերի 16-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում մեկնարկեց հաշտարարության եռօրյա դասընթացը, որը միավորեց ոլորտով հետաքրքրված անձանց և մասնագետներին՝ ստեղծելով գիտելիքի, փորձի փոխանակման և մասնագիտական հաղորդակցության արդյունավետ հարթակ։ Դասընթացի առաջին օրը բանախոսությամբ հանդես եկան Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը և ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան Մարիա Պետրոսյանը։

 

Օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան հաշտարարության հիմնարար սկզբունքներին, պարտադիր հաշտարարության առանձնահատկություններին, առցանց հաշտարարության նորարարական ձևաչափերին, ինչպես նաև հաշտության համաձայնության կազմման և դատական կարգով հաստատման ընթացակարգերին։ Առանձնակի ուշադրություն դարձվեց նաև կողմերի պատշաճ ծանուցման և միջազգային հաղորդակցության կարևոր առանձնահատկություններին։ Դասընթացի երկրորդ օրը բանախոսեցին AMCA հոգաբարձուների խորհրդի և Հաշտարարության խորհրդատվական խորհրդի անդամ, հաշտարար Վանիկ Մարգարյանը և հաշտարար Նատալյա Ադամյանը։ Մասնակիցները քննարկեցին հաշտարարության սկզբունքները և դրա իրականացման առանձնահատկությունները, առցանց հաշտարարության կիրառման գործնական հարցերը, հաշտության համաձայնության կազմման ընթացքը, ինչպես նաև պարտադիր հաշտարարության առանձնահատկությունները։ Դասընթացի այս փուլը ևս հագեցած էր մասնագիտական քննարկումներով և գործնական դիտարկումներով՝ նպաստելով մասնակիցների գիտելիքների և հմտությունների խորացմանը։

 

Եռօրյա դասընթացի ավարտին ամփոփվեցին հաշտարարության ոլորտի առանցքային թեմաները։ Երեք հագեցած օրերի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին հաշտարարության հիմնական սկզբունքները, դրա իրականացումը, պարտադիր հաշտարարության առանձնահատկությունները, հաշտության համաձայնությունների կազմման և դատարանի կողմից դրանց հաստատման ընթացակարգերը։ Ստացած գիտելիքները նրանք ամրապնդեցին հաշտարարության դերախաղի միջոցով, որը հնարավորություն տվեց տեսական նյութը կիրառել գործնական պայմաններում։