AMCA-ի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը մասնակցել է Պակիստանի միջազգային վեճերի շաբաթվան
AMCA-ի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը մասնակցել է «PIDW 2025» միջազգային ֆորումին` ներկայացնելով Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) փորձը արբիտրաժային և հաշտարարության գործերի կառավարման ոլորտում։ Կենտրոնը ներկայացվել է Հարավային երկրների առաջատար արբիտրաժային և վեճերի այլընտրանքային լուծման հաստատությունների շրջանակում, որոնց թվում էին «HKIAC»-ը, «SIAC»-ը, «NEPCA»-ն, «ADRA»-ն, «CIICA»-ն, «CIArb South Africa»-ն, «CIArb Nigeria»-ն և Բելառուսի արբիտրների պալատը։
Քննարկումը կենտրոնացած էր տարածաշրջանային հզորացման, թվային վերափոխման և ինստիտուցիոնալ թեմաների շուրջ: