x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ն կազմակերպել է Հաշտարարության միջազգային օրվան նվիրված միջոցառում

2025-01-21

Հունվարի 21-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Հաշտարարության միջազգային օրվան։ 1998 թվականին այս օրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունեց ընտանեկան հաշտարարության վերաբերյալ R(98) հանձնարարականը՝ զարկ տալով Եվրոպայում հաշտարարության ոլորտի զարգացմանը։

 

Միջոցառման նպատակն էր միավորել Հայաստանում հաշտարարական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները։ Հանդիպումը դարձավ մասնագիտական հարթակ, որտեղ հաշտարարները քննարկեցին հաշտարարության ոլորտի օրենսդրական բարեփոխումները, պարտադիր հաշտարարության կիրառմանն առնչվող հարցերը, ինչպես նաև AMCA-ի որդեգրած ուղղությունները հաշտարարության ոլորտում։

 

Բանախոսների շարքում էին AMCA տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը, ՕԶԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղարիբյանը, Հաշտարարների ԻԿԿ նախագահ Գայանե Դեմիրչյանը և խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանը։