x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Վեբինար Հայաստանում վեճերի լուծման վերափոխման վերաբերյալ

2025-05-15

Մայիսի 6-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA)՝ համագործակցելով Հայ Իրավաբանների միության (ABA) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) հետ, անցկացրեց վեբինար՝ «Վեճերի լուծման վերափոխումը Հայաստանում» խորագրով:

 

Վեբինարը միավորել էր ոլորտի տարբեր մասնագետների, այդ թվում՝ իրավաբանների, տեղական և միջազգային արբիտրների, արբիտրաժային գործերի կառավարիչների, սփյուռքի և տեղական իրավական փորձագետների և այլ հետաքրքրված մասնակիցների։

 

Վեբինարի խոսնակներն էին AMCA Արբիտրաժային Խորհրդի նախագահ և անկախ արբիտր Գրանտ Հանեսյանը,   ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, AMCA-ի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, DLA Piper-ի գործընկեր Պերճ Սեդրակյանը, Nayiri Boghossian FZE-ի հիմնադիր Նաիրի Պողոսյանը և Հայ իրավաբանների միության համանախագահ Լևոն Գոլենդուխինը։

 

Վեբինարի ընթացքում խոսնականերն անդրադարձան Հայաստանի արբիտրաժային մշակույթի զարգացման միտումներին, AMCA-ի հիմնադրմանը, գործերի ծավալին և ձեռքբերումներն։ Բանախոսները նաև անդրադարձան դատական ​​համակարգի կողմից արբիտրաժին ցուցաբերվող աջակցությանը, կառավարության կողմից շրջանակը ամրապնդելու ծրագրերին, Հայաստանում անկախ արբիտրաժային ինստիտուտ ունենալու կարևորությանը և սփյուռքի իրավաբանների և բիզնեսների շրջանում վստահության և տեսանելիության ձևավորման ուղիներին։