x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Եռօրյա հաշտարարության դասընթաց AMCA-ում

2025-11-28

Նոյեմբերի 26–28-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) կազմակերպել էր հաշտարարության եռօրյա դասընթաց։  Դասընթացի բանախոսներն էին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, Կենտրոնի իրավաբան Նորայր Բաղդասարյանը, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան Մարիա Պետրոսյանը, արտոնագրված հաշտարարներ Նատալյա Ադամյանը և Զարուհի Պապոյանը։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են հաշտարարության էությունն ու հիմնարար սկզբունքները, հաշտարարի դերն ու հաշտարար դառնալու կարգը, պարտադիր հաշտարարության առանձնահատկությունները, հաշտության համաձայնության կազմման և դատական հաստատման ընթացակարգը, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հարցեր։

 

Դասընթացն ամփոփվել է հաշտարարության սիմուլյացիոն դերախաղով, որի ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ձեռք բերած գիտելիքները։