x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ի ներկայացուցիչը մասնակցել է Լոնդոնի տեխնոլոգիական շաբաթվա միջոցառումներին

2024-06-10

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը մասնակցել է հունիսի 10-14-ը կայացած «Լոնդոնի տեխնոլոգիական շաբաթ» (London Tech Week) միջոցառմանը։  «Լոնդոնի տեխնոլոգիական շաբաթ»-ը մեկշաբաթյա նախաձեռնություն է, որը համախմբում է տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչներին ՝ ապահովելով նորարարական միջավայր։ Այն տեխնոլոգիական համայնքի համար ծառայում է որպես հարթակ՝ միավորելու մասնագետներին և խթանելու նորարական մոտեցումներն ու փոփոխությունները։  «Լոնդոնի տեխնոլոգիական շաբաթ»-ի շրջանակում ներկայացվել են նորագույն տեխնոլոգիական լուծումներն ու արդի զարգացումները։

 

Պանելային քննարկումները նվիրված են եղել այնպիսի թեմաների, ինչպիսիք են արհեստական բանականության ապագան և սպասվող բեկումնային փոփոխությունները, արհեստական բանականության ներուժը տարբեր ոլորտների վերափոխման գործում, արհեստական բանականության և ռոբոտաշինության ազդեցությունը տնտեսության վրա, տեխնոլոգիական վեճերի բնույթը և լուծման կարգը։ Միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռել համագործակցային կապեր հաստատելու իրավական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ։