x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Համագործակցության հուշագիր AMCA-ի և Ռուսաստանի ժամանակակից արբիտրաժի ինստիտուտի (RIMA) միջև

2024-07-12

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը և Ռուսաստանի ժամանակակից արբիտրաժի ինստիտուտը (RIMA) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել միջազգային արբիտրաժը և զարգացնել համագործակցությունը երկու կառույցների միջև։

 

Ռուսաստանի ժամանակակից արբիտրաժի ինստիտուտը (RIMA) անկախ կազմակերպություն է, որը կենտրոնացած է արբիտրաժի զարգացման և վեճերի  արդյունավետ  լուծման մեխանիզմների խթանման վրա։

 

Հուշագիրը արտացոլում է կողմերի ընդհանուր հետաքրքրվածությունը՝ զարգացնելու արբիտրաժը որպես միջազգային վեճերի լուծման նախընտրելի մեթոդ և ամրապնդելու մասնագիտական կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Հուշագրով կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ միջոցառումներ՝ կոնֆերանսներ, սեմինարներ, աշխատարաններ և վերապատրաստման ծրագրեր՝ Հայաստանում և Ռուսաստանում։ 

 

Կողմերը պայմանավորվել են նաև փոխանակվել արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ նյութերով, մասնագիտական կապերով, ինչպես նաև  իրենց արբիտրների և հաշտարարների ցանկից մյուս կողմին առաջարկել կոնկրետ գործով արբիտրի կամ հաշտարարի նշանակման համար թեկնածություններ։ Համագործակցությունը ներառում է նաև համապատասխան պայմաններով միմյանց ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը։

Սա կարևոր քայլ է տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և միջազգային արբիտրաժի զարգացման ուղղությամբ։