AMCA-ի ներկայացուցիչը մասնակցել է Վրաստանում կայացած արբիտրաժային համաժողովին
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի իրավաբան Նորայր Բաղդասարյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Arbitration & ADR in Georgia and the Wider Region» համաժողովին։ Միջոցառումը կարևոր հարթակ էր տարածաշրջանում արբիտրաժի և հաշտարարության ոլորտներում արձանագրվող զարգացումներին ծանոթանալու և մասնագիտական փորձի փոխանակման համար։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել վեճերի այլընտրանքային լուծման, այդ թվում՝ արբիտրաժի հիմնարար հարցերին՝ ներառյալ նոր զարգացումները, տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև էներգետիկ և ենթակառուցվածքային վեճերը։ Համաժողովին մասնակցել է նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, ով պանելային քննարկման շրջանակում անդրադարձ է կատարել նաև AMCA-ին։
Միջոցառումը կազմակերպվել էր «ICC Georgia»-ի, «Gvinadze & Partners LLC»-ի և «Commercial Law Development Program» (CLDP)-ի կողմից։ Հանդիպումներն ու քննարկումները նպաստել են տարածաշրջանային և միջազգային համագործակցության ընդլայնմանը։