x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ն ներկայացվել է Նյու Յորքի միջազգային արբիտրաժային ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում

2024-05-15

AMCA-ի Արբիտրաժային խորհրդի նախագահ Գրանտ Հանեսյանը և խորհրդի անդամ Գալինա Զուկովան, ովքեր նշանակալի դեր են ունեցել Կենտրոնի ստեղծման գործում, մայիսի 15-ին մասնակցել են Նյու Յորքի միջազգային արբիտրաժային ակումբի («IACNY») կազմակերպած քննարկմանը։

 

Նյու Յորքի Միջազգային արբիտրաժային ակումբը (IACNY) հիմնադրվել է 2010 թվականի հունիսի 25-ին՝ 70 հիմնադիր անդամների կողմից՝ որպես ոչ առևտրային միավորում։ Ներկայումս Ակումբը միավորում է շուրջ 140 առաջատար մասնագետների և գիտնականների միջազգային արբիտրաժի ոլորտում, որոնք բնակվում և/կամ աշխատում են Նյու Յորք քաղաքում։ Ակումբը հարթակ է տրամադրում փորձառու մասնագետներին քննարկելու միջազգային առևտրային և ներդրումային վեճերով արբիտրաժի կիրառությունը, պրակտիկ խնդիրներն ու մարտահրավերները։

 

Քննարկման ընթացքում նրանք ներկայացրել են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA), անդրադարձել Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին և մատուցվող ծառայություններին, ինչպես նաև կիսվել իրենց մասնագիտական փորձով։ Մանրամասները՝

https://www.arbitrationclub.org/news/events/2024-05-15-may-2024-meeting-serena-k-lee-new-ceo-president-of-cpr-organizing-the-arbitration-mediation-center-of-armenia-amca