x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ի ներկայացուցիչը մասնակցել է ՄԱՊ (ICC) «Հաշտարարության շաբաթ» մրցույթ-համաժողովին

2024-02-05

 2024թ. փետրվարի 5-ին Փարիզում մեկնարկել է ՄԱՊ (ICC) «Հաշտարարության շաբաթ» 19-րդ միջազգային մրցույթ-համաժողովը, որին մասնակցել է նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։

 

«Հաշտարարության շաբաթ»-ը ՄԱՊ-ի կողմից հաշտարարության ոլորտում կազմակերպվող տարվա ամենախոշոր միջոցառումն է, որը համախմբում է ավելի քան 550 մասնակիցների՝ գործող հաշտարարների, ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների և ուսանողների՝ աշխարհի տարբեր երկրներից։

 

Հաշտարարության շաբաթվա ընթացքում տեղի է ունենում նաև միջազգային դատախաղ-մրցույթ, որին մասնակցում են աշխարհի առաջատար բուհերը, ինչպես նաև հաշտարարության ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպվող կլոր սեղան- քննարկումներ։