x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

ՀՀ ԱՆ ներկայացուցիչներն այցելել են AMCA

2024-01-29

Հունվարի 29-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն (AMCA) են այցելել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարության ներկայացուցիչները։ AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել Կենտրոնում, ծանոթացել դրա կառուցվածքին, գործունեության հիմնական ուղղություններին և ընթացիկ աշխատանքներին։

 

Անդրադառնալով Կենտրոնի գործունեությանը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է. «Արբիտրաժի և հաշտարարության զարգացումը Հայաստանում ժամանակի հրամայականն է, և ուրախալի է մեր երկրում նման պրոֆեսիոնալ Կենտրոնի ստեղծումը, որի առաջադեմ արբիտրաժային և հաշտարարական կանոնները, ինչպես նաև հեղինակավոր մասնագետների աջակցությունը կարող են նպաստել Հայաստանում իրավական մշակույթի զարգացմանը»։

 

Հանդիպման ընթացքում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների կայացման նշանակությունը և Կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները՝ անդրադառնալով նաև ոլորտում անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներին, դատարանների հետ համագործակցության խորացմանը և վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացման հեռանկարներին։