AMCA-ում անցկացվել է Vis Moot միջազգային դատախաղի ընկերական հանդիպում
Մարտի 21-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հյուրընկալել է Willem C. Vis միջազգային դատախաղի (Vis Moot) հայաստանյան թիմերին՝ փորձնական դատախաղ կազմակերպելու նպատակով։ Փորձնական դատախաղին մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի թիմերը։
Vis Moot-ը միջազգային առևտրային արբիտրաժի և մասնավոր իրավունքի ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր դատախաղերից է, որն անցկացվում է արդեն 33 տարի անընդմեջ՝ համախմբելով ոլորտի առաջատար իրավաբաններին, հեղինակավոր դասախոսներին և ուսանողներին։
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը կարևորում է նման նախաձեռնությունների իրականացումը՝ դիտարկելով դրանք որպես Հայաստանում արբիտրաժային մշակույթի զարգացման, երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների ամրապնդման և ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման կարևոր հարթակ։