x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն ամփոփել է տարվա աշխատանքները

2024-12-26

Այսօր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են Կենտրոնի գործունեության հիմնական արդյունքները և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները։ Ողջույնի խոսքով հանդես է եկել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղարիբյանը, որը խոսել է Կենտրոնի ստեղծման կարևորության, ինչպես նաև դրա առջև դրված խնդիրների և մարտահրավերների մասին։ AMCA-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել Կենտրոնի գործունեության արդյունքների կապակցությամբ՝ անդրադառնալով նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կարևորությանն ու կիրառելիությանը։ Հաշտարարների ինքնակարգավորման կազմակերպության նախագահ Գայանե Դեմիրչյանը կարևորել է Կենտրոնի դերը հաշտարարության ինստիտուտի կայացման գործում և խոսել իրականացվող իրազեկումների ու դասընթացների մասին։ Միջոցառման ընթացքում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հանրային կապերի պատասխանատու Վարդան Լաբլաջյանը ներկայացրել են AMCA-ի ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները՝ ընդգծելով համագործակցությունը համապատասխան կառույցների և անհատների հետ։ Միջոցառումը չէր սահմանափակվում միայն տարվա ամփոփմամբ․ այն նաև հարթակ դարձավ նոր հնարավորությունների և գաղափարների մեկնարկի համար։