AMCA-ում ձեռք բերված միջազգային հաշտության համաձայնությունը հաստատվել է դատարանի կողմից
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA) կողմերի համատեղ դիմումի հիման վրա նախաձեռնված հաշտարարության գործընթացի արդյունքում ձեռք բերված միջազգային (միջսահմանային) հաշտության համաձայնությունը հերթական անգամ հաստատվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ ՀՀ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիների միջև առկա վեճով առցանց հաշտարարական գործընթացի ամբողջական ապահովումն իրականացվել է եռալեզու՝ հայերեն, անգլերեն և գերմաներեն, ինչը կարևոր նախադրյալ է եղել գործընթացի արդյունավետ և հավասարակշռված կազմակերպման համար:
Հայաստանյան դատարանի կողմից հերթական անգամ հաստատվել է հաշտության համաձայնություն , որը կնքվել է AMCA-ի կողմից անցկացված միջազգային հաշտարարության արդյունքում։ AMCA-ն շարունակում է աջակցել միջազգային հաշտարարության զարգացմանը Հայաստանում և տարածաշրջանում՝ ամրապնդելով վստահությունը Հայաստանում գործող վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների նկատմամբ և ստեղծելով բարենպաստ միջավայր՝ միջազգային կողմերի համար։