Համագործակցության հուշագիր AMCA-ի և Սիլիկոնյան հովտի արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի (SVAMC) միջև
Երկրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթվա շրջանակում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Սիլիկոնյան հովտի արբիտրաժի և հաշտարարության կենտրոն (SVAMC)-ի փոխնախագահ Դորոթի Շրամը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Սիլիկոնյան հովտի արբիտրաժի և հաշտարարության կենտրոնն ԱՄՆ-ում գործող արբիտրաժային հաստատություն է, որը մասնագիտացած է տեխնոլոգիական և մտավոր սեփականության հետ կապված վեճերի լուծման ոլորտում։
Համագործակցությունը նպատակ ունի բարձրացնել միջազգային արբիտրաժի հասանելիությունը և արդյունավետությունը, հնարավորության դեպքում կազմակերպել համատեղ միջոցառումներ՝ կոնֆերանսների, սեմինարների, աշխատարանների և այլ ձևաչափերով՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց կամ հիբրիդ եղանակներով։ Հուշագրի շրջանակում կողմերը կարող են նաև տրամադրել միմյանց մարքեթինգային և կազմակերպչական աջակցություն միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
Քանի որ SVAMC-ը հետաքրքրված է տեխնոլոգիական վեճերի լուծմամբ զբաղվող արբիտրների ցանկում ԱՄՆ-ից դուրս մասնագետների ներգրավմամբ, իսկ AMCA-ն՝ տեխնոլոգիական և մտավոր սեփականության վեճերում մասնագիտացած արբիտրների թվի ավելացմամբ, կողմերը պայմանավորվեցին հնարավորության դեպքում խրախուսելու և ներկայացնելու միմյանց արբիտրների ցանկերին միանալու հնարավորությունը։ Սույն համագործակցությունը հիանալի հնարավորություն է Կենտրոնի միջազգային դերի բարձրացման և լավագույն փորձի փոխանակման համար։