x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ի ներկայացուցիչը մասնակցել է «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով համաժողովին

2023-12-20

2023 թ. դեկտեմբերի 20-ին  Թբիլիսիում տեղի ունեցավ «Հաշտարարության ոլորտում տարածաշրջանային համագործակցություն» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցեց նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հաշտարարության գործերի կառավարիչ Իգոր Միրզախանյանը։

 

Համաժողովի ընթացքում քննարկվել են հաշտարարությանը՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմին վերաբերող հարցեր, մասնավորապես՝  տարածաշրջանային երկրներում գործող իրավական կարգավորումները, սկզբունքները, ինչպես նաև առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։

 

Իգոր Միրզախանյանը ներկայացրել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի՝ որպես մշտապես գործող հաշտարարական հաստատության մոտեցումները և ոլորտի զարգացման տեսլականը։

 

Մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանում հաշտարարության ինստիտուտի զարգացման հնարավորությունները և դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության հեռանկարները։

Համաժողովը կազմակերպվել էր Վրաստանի հաշտարարների ասոցիացիայի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ։