x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Համագործակցության հուշագիր AMCA-ի և Շվեդական արբիտրաժային ինստիտուտի (SCC) միջև

2024-11-04

Շվեդիայի արբիտրաժային շաբաթվա շրջանակում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն և գլխավոր քարտուղար Տաթևիկ Մատինյանն այցելել է Շվեդական արբիտրաժային ինստիտուտ («SCC Arbitration Institute»), որտեղ հանդիպել է ինստիտուտի գլխավոր քարտուղար Քերոլայն Ֆալկոների հետ՝ քննարկելու AMCA-ի և «SCC Arbitration Institute»-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

 

Շվեդիայի արբիտրաժային ինտիտուտը 1917 թվականից գործող հաստատություն է, որը մատուցում է վեճերի այլընտրանքային լուծման՝ արբիտրաժի և հաշտարարական ծառայություններ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում արբիտրաժի զարգացման միտումներն ու տեսլականը։ Կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու հաստատությունների միջև մասնագիտական համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և նպաստել արբիտրաժային ինստիտուտների զարգացմանը։

 

Հուշագրի համաձայն՝ կողմերը շարունակաբար կփոխանակվեն գիտելիքով և փորձով, միմյանց կտեղեկացնեն վերապատրաստումների և կրթական ծրագրերի մասին՝ կարևորելով ոլորտում շարունակական կրթության դերը։ Կողմերը նաև հանձն առան անհրաժեշտության դեպքում միմյանց օգնել նոր արբիտրներ, հաշտարարներ, փորձագետներ ներգրավվելու հարցում։ 

 

Սույն համագործակցությունը հնարավորություն է տալիս ընդլայնելու միջազգային գործընկերությունը՝ ի նպաստ արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների զարգացման։