Համագործակցության հուշագիր AMCA-ի և Աթենքի արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի (EODID) միջև
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) և «EODID Athens Mediation & Arbitration Organization»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր։
EODID-ը Աթենքում գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն է, որը վեճերի այլընտրանքային լուծման ծառայություններ տրամադրող կազմակերպություն է, որը նպատակ ունի ապահովել ցանկացած վեճերի արագ, արդյունավետ և ծախսարդյունավետ լուծում:
Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են համագործակցել միջազգային արբիտրաժի և հաշտարարության խթանման ուղղությամբ։ Հնարավորության դեպքում կողմերը միասին կկազմակերպեն դասախոսություններ, համաժողովներ և սեմինարներ։ Հուշագրի համաձայն՝ կողմերը հնարավորության դեպքում կխթանեն միմյանց արբիտրաժային և հաշտարարական ծառայությունները՝ դրանք առաջարկելով շահառուներին։ Բացի այդ, համապատասխան դիմումների հիմքով՝ կողմերը կարող են միմյանց տրամադրել որոշ գործերի համար համապատասխան արբիտրների, հաշտարարների և փորձագետների ցուցակներ:
Հուշագրով կողմերը պայմանավորվեցին հնարավորության դեպքում այցեր կազմակերպել միմյանց կենտրոններ, փոխանակվել մասնագիտական հրապարակումներով և անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ։