x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Համագործակցության հուշագիր AMCA-ի և Սիլիկոնյան հովտի արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի (SVAMC) միջև

2024-09-12

Երկրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթվա շրջանակում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Սիլիկոնյան հովտի արբիտրաժի և հաշտարարության կենտրոն  (SVAMC)-ի փոխնախագահ Դորոթի Շրամը ստորագրել են համագործակցության հուշագիր։

 

Սիլիկոնյան հովտի արբիտրաժի և հաշտարարության կենտրոնն ԱՄՆ-ում գործող արբիտրաժային հաստատություն է, որը մասնագիտացած է տեխնոլոգիական և մտավոր սեփականության հետ կապված վեճերի լուծման ոլորտում։

 

Համագործակցությունը նպատակ ունի բարձրացնել միջազգային արբիտրաժի հասանելիությունը և արդյունավետությունը, հնարավորության դեպքում կազմակերպել համատեղ միջոցառումներ՝ կոնֆերանսների, սեմինարների, աշխատարանների և այլ ձևաչափերով՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց կամ հիբրիդ եղանակներով։ Հուշագրի շրջանակում կողմերը կարող են նաև տրամադրել միմյանց մարքեթինգային և կազմակերպչական աջակցություն միջոցառումներ կազմակերպելու նպատակով։

 

Քանի որ SVAMC-ը հետաքրքրված է  տեխնոլոգիական վեճերի լուծմամբ զբաղվող արբիտրների ցանկում ԱՄՆ-ից դուրս մասնագետների ներգրավմամբ, իսկ AMCA-ն՝ տեխնոլոգիական և մտավոր սեփականության վեճերում մասնագիտացած արբիտրների թվի ավելացմամբ, կողմերը պայմանավորվեցին հնարավորության դեպքում խրախուսելու և ներկայացնելու միմյանց արբիտրների ցանկերին միանալու հնարավորությունը։ Սույն համագործակցությունը հիանալի հնարավորություն է Կենտրոնի միջազգային դերի բարձրացման և լավագույն փորձի փոխանակման համար։