AMCA-ն ամփոփում է պարտադիր հաշտարարության ինստիտուտի կիրառման առաջին տարվա արդյունքները
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հրապարակել է պարտադիր հաշտարարության կիրառման առաջին տարվա ամփոփիչ հաշվետվությունը, որում ներկայացված են ինստիտուտի ներդրման առաջին տարվա հիմնական արդյունքները, վիճակագրական տվյալները, իրականացված նախաձեռնությունները և զարգացման ուղղությունները։
2025–2026 թվականների ընթացքում AMCA-ն գրանցել և վարել է 355 պարտադիր հաշտարարության գործ, որոնց մի մասն ունեցել է միջազգային բնույթ։ Կենտրոնը ոչ միայն ապահովել է պարտադիր հաշտարարության գործերի քարտուղարությունը, այլև իրականացրել է հաշտարարների վերապատրաստումներ, մասնագիտական քննարկումներ, իրազեկման լայնածավալ նախաձեռնություններ, մշակել գործնական ուղեցույցներ և շարունակել է հաշտարարության գործընթացների թվայնացումը՝ e-AMCA հարթակի միջոցով։
Վստահ ենք, որ պարտադիր հաշտարարության ինստիտուտի շարունակական զարգացումը կնպաստի Հայաստանում վեճերի խաղաղ և համագործակցային լուծման մշակույթի ամրապնդմանը, ինչպես նաև հաշտարարության առավել լայն կիրառմանը քաղաքացիական հարաբերություններում։
Շնորհակալ ենք Կենտրոնի հաշտարարներ Ահարոն Ստեփանյանին, Անահիտ Սարգսյանին, Անահիտ Թամրազյանին, Արևիկ Մկրտչյանին, Դավիթ Ղարիբյանին, Դավիթ Թովմասյանին, Զարուհի Պապոյանին, Զոյա Յայլոյանին, Հայկ Բարսեղյանին, Մանուշ Միրզոյանին, Մարիամ Հակոբյանին, Նատալյա Ադամյանին, Նունե Պեպանյանին, Ռուստամ Գրիգորյանին, Սարգիս Իսոյանին և Սյուզաննա Պողոսյանին՝ պարտադիր հաշտարարության գործերով դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի համար։
https://www.amca.am/application/upload/view_document_hy/39cbaa55.pdf