x
Որոնել
x
Որոնել
YOUNG AMCA ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Young AMCA նախաձեռնությունը միտված է հզորացնելու վեճերի լուծման ոլորտում գործող հայ մասնագետների հաջորդ սերնդին՝ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։ Նախաձեռնության առաքելությունն է ստեղծել հարթակ գիտելիքի փոխանակման, կապերի ստեղծման և մասնագիտական զարգացման համար՝ խթանելով արբիտրաժն ու հաշտարարությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Այն նպատակ ունի Հայաստանը դարձնելու միջազգային արբիտրաժի վստահելի կենտրոն՝ բարձրացնելով հայ մասնագետների գլոբալ ներկայությունն ու վստահելիությունը վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում։
ՆՊԱՏԱԿ
Կապերի ստեղծման, մենթորության և կրթական հնարավորությունների միջոցով երիտասարդ մասնագետները՝ Հայաստանում և արտերկրում, ձեռք կբերեն փորձառություն և կնպաստեն AMCA-ի հեղինակության ամրապնդմանը։ Ժամանակի ընթացքում Young AMCA-ն կդառնա հայ ADR մասնագետների համար հիմնական հարթակ ողջ աշխարհում՝ խթանելով միջսահմանային համագործակցությունը և շարունակական մասնագիտական զարգացումը, ինչպես նաև կնպաստի AMCA-ի դիրքավորմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս։
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
YOUNG AMCA-ի անդամակցությունն անվճար է և բաց՝ ինչպես հայաստանյան այնպես էլ միջազգային իրավաբանական ֆակուլտետի ուսանողների, երիտասարդ մասնագետների և մինչև 45 տարեկան մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են կամ ունեն փորձ վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում։
