x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Քրիստինե Գյոնջյան

  • Հոգաբարձուների խորհրդի անդամ
  • Հայաստանի Հանրապետություն
  • Տնօրեն

    «Հայաստանի օպերատորների միություն»

Քրիստինե Գյոնջյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ստեղծման ու ներդրման աշխատանքներում։ Ներկայումս նա հանդիսանում է այդ մագիստրոսական ծրագրի ղեկավարը և դասավանդում է «Ստարտափների կառավարում և նորարարություն» առարկան։

2016-2017 թթ. Քրիստինեն եղել է «Արփինետ» ՍՊԸ-ի Բիզնեսի զարգացման և մարքեթինգի բաժնի ղեկավարը։ 2016-2017 թթ. նա ղեկավարել է «Հայ միասնության խաչի նորարար էթնիկ տարածաշրջանային» կենտրոնը, որի կայացման գործում ունեցել է մեծ ներդրում։ 2008-2016 թթ. նա աշխատել է Microsoft ընկերությունում՝ որպես կրթական ծրագրերի ղեկավար՝ նպաստելով կրթության ոլորտում տեխնոլոգիաների ներդրմանը։  Նա պարբերաբար ներգրավվել է Եվրոպական միության տարբեր նախագծերում՝ հանդես գալով որպես թվային ուսուցման միջազգային փորձագետ։ 

Քրիստինե Գյոնջյանն ունի ավելի քան 20 տարվա դասախոսական փորձ բուհերում, ինչպես նաև դասախոսների և պետական ծառայողների վերապատրաստման ոլորտում։ Դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Գ. Վ. Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, Եվրասիա միջազգային համալսարանում, Ինտերլինգվա համալսարանում և Երևանի էկոնոմիկայի և իրավունքի համալսարանում։