x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Լենա Մինասյան

  • Հոգաբարձուների խորհրդի անդամ
  • Հայաստանի Հանրապետություն
  • Աշխատակազմի ղեկավար

    «Հանրային հեռուստաընկերություն»

Լենա Մինասյանն ունի հարուստ մասնագիտական փորձ լրատվական և մեդիա ոլորտներում՝ զբաղեցնելով մի շարք առաջատար պաշտոններ։ 2012-2013 թթ․ Լենա Մինասյանը եղել է «AM» փաստաբանական գրասենյակի խմբագիրը և PR համակարգողը։  Նա աշխատել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի tert.am լրատվական կայքի խմբագիր, այնուհետև թիմի համակարգող։ 2016-2018 թթ Լենան եղել է  Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանյան հաղորդումների խմբագիրը։

Լենան աշխատել է նաև «Քառյակ Մեդիա»-յում որպես աշխատակազմի ղեկավար։ 2019-2021թթ․ ղեկավարել է «Media Republic»-ը՝ որպես հիմնադիր տնօրեն։ 2020-2023 թթ․ Լենան եղել է Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի տնօրենը։ 2023 թվականի հունվարից Լենա Մինասյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակազմի ղեկավարն է։