x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Եղիշե Կիրակոսյան

  • Արբիտրաժային խորհրդի անդամ
  • Հայաստանի Հանրապետություն
  • Կառավարիչ գործընկեր

    Equity Law Partners

Եղիշե Կիրակոսյանը «Equity Law Partners» ընկերության համահիմնադիրն ու կառավարիչ գործընկերն է։ Նա նաև ղեկավարում է Երևանի պետական համալսարանի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը։

Եղիշե Կիրակոսյանն ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձառություն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտներում: Նա ունի ավելի քան 6 տարվա փորձ՝ Հայաստանի Հանրապետությունը Արդարադատության միջազգային դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, միջազգային առևտրային արբիտրաժներում, միջազգային ներդրումային արբիտրաժներում, ինչպես նաև միջպետական արբիտրաժներում ներկայացնելու: Նա Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրների և հաշտարարների կոլեգիայի անդամ է:

Նա դասախոսում է որպես Մալիի հրավիրյալ գիտաշխատող` Չիկագոյի Համալսարանի Իրավագիտության դպրոցում։ Եղիշե Կիրակոսյանը նաև դասավանդման և ակադեմիական մեծ փորձ ունի՝ սկսած 2006 թվականից: Նա դասավանդում է միջազգային իրավունքին, վեճերի միջազգային լուծմանը և արբիտրաժին վերաբերող առարկաներ։