Գալինա Զուկովա
- Արբիտրաժային խորհրդի անդամ
-
Լիտվա
-
Գործընկեր
Փարիզում և Լատվիայում իրավաբանական կրկնակի որակավորում ունեցող դոկտոր Գալինա Զուկովան միջազգային արբիտրաժի առաջատար մասնագետ է՝ ավելի քան 20 տարվա փորձառությամբ։ Նա հանդես է եկել որպես արբիտր բազմաթիվ գործերում, որոնք իրականացվել են միջազգային առաջատար արբիտրաժային ինստիտուտների կանոններով, այդ թվում՝ ICC, LCIA, DIS, VIAC, SCC-ի և Միլանի արբիտրաժային պալատի։ Բացի այդ, նա պարբերաբար ներկայացնում է հաճախորդներին (ֆիզիկական անձանց, կորպորատիվ կազմակերպություններին ևպետություններին) և հանդես է գալիս որպես փորձագետ` միջազգային արբիտրաժային գործընթացներում։
Գալինա Զուկովան հանդիսանում է Միջազգային առևտրային պալատի (ICC,) Միջազգային արբիտրաժային դատարանի, Մշտական արբիտրաժային դատարանի (PCA) անդամ, Վրաստանի միջազգային արբիտրաժային կենտրոնի (GIAC) արբիտրաժային խորհրդի փոխնախագահ։ Նա նաև Միջազգային առևտրային պալատի hամաշխարհային բիզնես իրավունքի ինստիտուտի խորհրդի անդամ է: 2022 թվականին Զուկովան ընդգրկվել է Եվրոպական հանձնաժողովի այն թեկնածուների ցանկում, ովքեր երրորդ պետությունների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերում կարող են նշանակվել որպես արբիտր։
Նա նաև Ռիգայի Իրավագիտության դպրոցի և Վերսալի Սեն-Քվենտին համալսարանի (Փարիզ-Սակլայ) դոցենտ է։
Գալինա Զուկովան ստացել է իրավաբանական կրթություն Լատվիայի համալսարանում (LL. B), գիտությունների դոկտորի աստիճան (Ph.D) Եվրոպական համալսարանական ինստիտուտից (Ֆլորենցիա, Իտալիա) և բակալավրի աստիճան (BA) Էքսետերի համալսարանից (Մեծ Բրիտանիա)։ Նա նաև եղել է այցելու գիտնական Եյլի համալսարանում (ԱՄՆ)։
«Who’s Who Legal»-ի կողմից Գալինան ճանաչվել է «Thought Leader», «Global Leader», Ֆրանսիայի ազգային առաջատար իրավաբան և Ֆրանսիայի լավագույն իրավաբաններից մեկը։