Նորայր Բաղդասարյան
- Իրավաբան
-
[email protected]
-
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն, Իսպաներեն, Ուկրաիներեն, Գերմաներեն, Վրացերեն
- Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, միջազգային և եվրոպական իրավունք
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, «Միջազգային դատարաններ և արբիտրաժ»
- STEP, Բեռլինի Humboldt University, PIL
- Միջին մասնագիտական կրթություն, Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ, բիզնես կառավարում։
Նորայր Բաղդասարյանը բակալավրում ուսումնառության ժամանակահատվածում եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին կապերի, ապա նաև Երևանի պետական համալսարանի կենտրոնական ՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովի նախագահը։
Բարձրագույն կրթությանը զուգահեռ փորձառություն է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայում՝ որպես իրավախորհրդատու։ Միևնույն ժամանակահատվածում աշխատել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» հասարակական կազմակերպություններում որպես իրավաբան։ Արտասահմանյան և տեղական գործընկերների հետ համագործակցության արդյունքում մասնակցել է մի շարք ձեռնարկների, ուղեցույցների և քաղաքականության փաստաթղթերի մշակման աշխատանքներին, որոնք վերաբերել են միջազգային մարդասիրական իրավունքին, վատ վերաբերմունքի դեմ պայքարին և մարդու իրավունքներին։
Հանդիսանում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ՝ որպես Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ խմբագիր և ավելի քան 3000 հոդվածների հեղինակ։
Մասնակցել է բազմաթիվ ներպետական և միջազգային, մասնագիտական դատախաղ-մրցույթների, այդ թվում՝ Ֆիլիպ Ջեսափի դատախաղի ազգային փուլին, Ալբանիայում կայացած Ժան Պիկտեի անվան միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղ-մրցույթին, ինչպես նաև 2023 թվականի Նյուրնբերգի միջազգային քրեական իրավունքի դատախաղին՝ որպես Երևանի պետական համալսարանի թիմի անդամ («Լավագույն հուշագիր» մրցանակի հաղթող)։
Ի հավելումն, Նորայր Բաղդասարյանը շարունակաբար կատարելագործել է իր մասնագիտական հմտությունները՝ մասնակցելով բազմաթիվ կրթական և մասնագիտական ծրագրերի Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Վրաստանում։